01 06 2019

Ավտովթարից պայմանագրային զինծառայող է մահացել․ Shamshyan.com

Ավտովթարից պայմանագրային զինծառայող է մահացել․ Shamshyan.com

Սյունիքի մարզում, այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձախ հատվածում առկա ձորում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Վ. Խաչատրյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Աղբյուրի  տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ որպես պայմանագրային զինծառայող:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ