31 05 2019

Զորամասերի ստուգումներ` գիշերային պայմաններում



Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում իրականացվել են հանկարծակի ստուգումներ։

Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,  ստուգումների ընթացքում զորամասերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի, իրականացվել են բարդ ու անծանոթ տեղանքում զորաշարժեր ու խուսավարումներ, ինչպես նաեւ մարտական պատրաստականության պլաններով նախատեսված այլ գործնական մարզումներ, զուգահեռ ծավալվել են նաեւ նշված զորամասերի կառավարման եւ ապահովման մարմինները, իրավիճակին համապատասխան ընդունվել են որոշումներ, ճշտվել են գործողությունները, առաջադրվել խնդիրներ։

Տեղում գործողություններին հետեւել եւ անհրաժեշտ կարգադրություններ են արել ԼՂՀ պաշտպանության փոխնախարարները։ Անցկացված զորավարժությունները եւս մեկ անգամ փաստել են, որ ՊԲ զորամասերն ունակ են գործելու օրվա կամայական ժամի եւ կամայական տեղանքում, ղեկավարվել ցանկացած իրավիճակում եւ բոլոր դեպքերում հասնել առաջադրված խնդրի գերազանց կատարմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ