30 05 2019

Անհետ կորած տղայի մայրը հանդիպում է պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ



Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Էմմա Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում, որպեսզի իր կորած տղային գտնելու ուղղությամբ աշխատանքներ տարվեն:

«2011 թվականի հունիսի 2-ին իմ տղային աչքիս առաջ տարան ու մինչև հիմա ոչ մի լուր նրանից չունեմ»,- նշեց տիկին Էմման և հավելեց, որ իրավապահ մարմինները գրել են, թե տղան անհայտ կորած է, սակայն նրան իր աչքի առաջից են տարել:

Կորած տղայի մայրը նշեց, որ 2018 թվականին, երբ Արթուր Վանեցյանը նոր էր նշանակվել Ազգային անվտանգության ծառայության պետ, խոստացել էր, որ օգոստոս ամսին իր տղան արդեն իր հետ կլինի, սակայն ինչպես տիկին Էմման է ասում՝ դրանից հետո արդեն երկրորդ օգոստոսն է մոտենում:

«ԱԱԾ-ին ուղղակի ցանկություն է պետք, որպեսզի տղայիս գտնեն, չեն ուզում չեն գտնում»,- նշեց Էմմա Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ