29 05 2019

Արցախի մի շարք համայնքներ կարկտահարվել են

Արցախի մի շարք համայնքներ կարկտահարվել են

Մայիսի 28-ին ժամը 16:55-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խանցք, Դահրավ և Պատարա համայնքների տարածքում ժամը 16:05-ից մինչև ժամը 16:25-ը տեղացել է կարկուտ՝ մոտ 1 սմ տրամաչափի:

Բացի այդ, նույն օչը, ժամը 16:55-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Սոս համայնքի տարածքում ժամը 16:30-ից մինչև ժամը 16:40-ը տեղացել է կարկուտ՝ մոտ 0,5 սմ տրամաչափի, Ճարտար քաղաքում՝ ժամը 16:20-ից մինչև 16:35-ը՝ մոտ 1 սմ տրամաչափի, Քերթ և Քարահունջ համայնքներում՝ ժամը 16:15-ից մինչև ժամը 16:30-ը՝ մոտ 1,5 սմ տրամաչափի:

Վնասի չափը ճշտվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ