25 05 2019

«Թակարդ»-տեսախցիկները կրկին նկարահանել են զբոսնող կովկասյան հովազին

«Թակարդ»-տեսախցիկները  կրկին նկարահանել են զբոսնող կովկասյան հովազին

Կրկին ուրբաթ է, և կրկին մենք նկարահանել ենք մեր հովազին՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վայրի բնության պահպանության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը և կից ներկայացրել տեսանյութ:  

Հիշեցնենք, որ կովկասյան հովազների ներկայությունն արդեն նկատվել է մի քանի անգամ: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ և բավարար սնունդ կենսաբանների և կենդանասերների ուշադրության կիզակետում հայտնված այս կատվազգիի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ