22  05  2019

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարից վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարից վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

«Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումլան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։

Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։

Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ