22 05 2019

Էքսկուրսիա մեկնող ավտոբուսում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com

Էքսկուրսիա մեկնող ավտոբուսում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com

Սյունիքի մարզում մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները ավտոբուսում գտնվող քաղաքացիների հետ մարել են ПАЗ մակնիշի 996 OZ 61 համարանիշի ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոբուսում գտնվելիս են եղել Կապանի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտները, որոնք մեկնում էին էքսկուրսիա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ