20  05  2019

Պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն. դրամի վնաս



Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվել է նաև, որ 2009-ից 2019 թվականների ընթացքում ընկերության հարակից տարածքում ապօրինաբար օգտագործվել են ջրային պաշարներ։

Արդյունքում՝ իրավասու պաշտոնատար անձանց՝ պարտականությունները անբարեխիղճ և թերի կատարելու հետեւանքով, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ