17  05  2019

Մենք խաղաղ պայմաններում ճանապարհներին կորցնում ենք տարեկան 343 մարդ. Արմեն Խաչատրյան



«Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը շատ մտահոգիչ է այսօր: Միայն վիճակագրական տվյալներն ուսումնասիրելով կարող ենք պատկերացումներ կազմել: Այս պահի դրությամբ 2019 թվականի հունվարի 1-ից ունենք 105 զոհ, որը երեք զոհով պակաս է 2018թ ցուցանիշից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:

ԱԺ պատգամավորը նշեց, որ պետության համար մեկ զոհն անգամ անընդունելի է. «Մենք խաղաղ պայմաններում ճանապարհներին կորցնում ենք տարեկան 343 մարդ: Դա միայլ պատերազմ է»,- ասաց Խաչատրյանըլ:

Մանրամասն տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ