17  05  2019

Ինչի՞ հանգեցրեց ՃՈ տուգանքների մեղմացումը



«Երբ սկսեցին կիրառվել տեսահսկման համակարգերը, և տուգանքներ էին կիրառվում վարորդների նկատմամբ ավտոմատացված կարգով, վիճակագրությունը փաստեց, որ վարորդները կատարում են բազմաթիվ իրավախախտումներ, որոնց մի մասը չի վճարում, մի մասն էլ վճարում է, բայց շարունակում է իրավախախտումներ կատարել։ Այս վիճակը սրվեց, երբ 2018թ․ մայիսի 23-ից ՃՈ կողմից տուգանքների կիրառման վարչարարության մեղմացման նոր քաղաքականություն սկսվեց իրականացվել»,- մամուլի ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով երթևեկության տուգանքների գրանցման նոր՝ բալային համակարգի նախագծին։

Մի խումբ վարորդներ, նրա խոսքով, ավելի օգտվեցին և փոխանակ կարգուկանոն պահպանելուն, ավելի մեծ թափով սկսեցին իրավախախտումներ թույլ տալ։ «Բալային համակարգի ներդրմամբ իրավախախտ վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը։ Երկրորդ էֆեկտը սոցիալական բեռի նվազումը»,- ասաց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ էականորեն նվազել է տունգանքների չափը․ եթե նախկինում անգամ 500 հազար դրամանոց տուգանք է եղել, ապա այժմ առավելագույն չափը 29 հազար դրամը կլինի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ