17 05 2019

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը հրավիրվել է քննչական վարչություն



«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը մայիսի 17-ին, ժամը 12-ին մոտ ծանուցագիր է ստացել, որ հրավիրվում է Երևան քաղաքի քննչական վարչություն՝ վկայի քրեադատավարական կարգավիճակով։ Թե ինչի համար է հրավիրվել, ո՛չ Թավադյանը, ո՛չ փաստաբան Նարեկ Ալոյանը չգիտեին։ Նա այս պահին վարչության շենքում է։ Խոստացան մանրամասնել ներկայացնել շենքից դուրս գալուն պես։

Հիշեցնենք, որ օրերս էլ Արմեն Թավադյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն, ինչը կապված էր դատարանի դիմաց բողոքի ցույցերի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ