16 05 2019

Արմավիրի թիվ 5 դպրոցում դասադուլ են հայտարարել. Shamshyan.com

Արմավիրի թիվ 5 դպրոցում դասադուլ են հայտարարել. Shamshyan.com

Արմավիրի մարզում մայիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել. ժամը 09։00-ից Արմավիր քաղաքի թիվ 5 դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը՝ ի նշան բողոքի, ոտքով եկել և հավաքվել են Արմավիրի մարզպետարանի դիմաց, տեղեկանում ենք Shamshyan.com-ից:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Նրանք նշել են. «Պահանջում ենք, որպեսզի հստակ պատասխան տան, թե ում միջամտության արդյունքում են դպրոցի երկարամյա տնօրեն, դպրոցում մեծ հեղինակություն վայելող Մաշա Իվանյանին փորձում ինչ-ինչ ճանապարհներով ազատել աշխատանքից։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ամենն ուղղորդված է։ Եթե մեր բարձրացրած խնդիրը չլուծվի, ապա շարունակելու ենք դասադուլ, գործադուլ, ու այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է մարզի ղեկավարության վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ