15  05  2019

Նիստերի դահլիճից Ռոբերտ Քոչարյանին ճանապարհեցին երկարատև ծափահարություններով



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ դատական նիստից հետո նիստերի դահլիճից ՀՀ երկրորդ նախագահին ճանապարհեցին երկարատև ծափահարություններով:

Դատական նիստը կշարունակվի մայիսի 16-ին ժամը 11:00-ին

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպանները շարունակեցին ներկայացնել իրենց դիրքորոշումը երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը, դատարանը երկրորդ նախագահի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ