14  05  2019

Սիրիայում հայ երեխա է զոհվել

Սիրիայում հայ երեխա է զոհվել

Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը, վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Սիրիայում հայ երեխա է զոհվել։

Զինյալները հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանը: Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:

Զոհերից մեկը Ջեսիկա Հարությունի Սեմերճյանն է:

Մայիսի 13–ին ևս զինյալները հրթիռակոծել են նույն բնակավայրը։ Զոհվել էր` 1, վիրավորվել՝ 5 մարդ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ