14  05  2019

Պայթուցիկ սարք՝ Կառավարության 3-րդ մասնաշենքում. թարմացվում է

Պայթուցիկ սարք՝ Կառավարության 3-րդ մասնաշենքում. թարմացվում է

Մայիսի 14-ին՝ ժամը 14:18-ին,«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված։ Այդ մասին  տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

16:10

ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք տեղադրվելու ահազանգը կեղծ էր: Կառավարության աշխատակիցներն արդեն ներս են մտնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ