14 05 2019

Դեմ եմ և՛ բռնությանը, և՛ պրովակացիային. Լևոն Քոչարյան

Դեմ եմ և՛ բռնությանը, և՛ պրովակացիային. Լևոն Քոչարյան

«Իրավական հարցեր են, ժամանակն ամեն ինչ ցույց կտա», - Ազատություն TV-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին, որի հտեևանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ են եղել:

ՀՀ երկրորդ նախագահի որդին նշեց, որ չի տեսել, թե ինչ միջադեպ է եղել, սակայն հետո կարդացել է և ցավում է տեղի ունեցածի համար. «Միանշանակ դեմ եմ բռնությանը, դեմ եմ ցանկացած բռնությանը։ Իհարկե, այդ ամենն իմ սրտով չէ, բայց ես նաև դեմ եմ պրովակացիային: Եթե մարդ գալիս է մի տեղ, որտեղ մի մարդու հարգում, սիրում են, և նա պաստառներ է բարձրացնում վիրավորող, դրա համար ինչի չեք հարցնում: Եթե իր կարծիքն է հայտնում,ես էլ կարող եմ իր առջև կանգնել իմ կարծիքը հայտնել: Իրենց իրավունքն է թող հավաքվեն ինչ ուզում են անեն», - ասաց Լևոն Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ