13  05  2019

169 արտակարգ դեպք՝ 7 օրում

169 արտակարգ դեպք՝ 7 օրում

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 374 դեպք, որից 169-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 74 հրդեհ, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 4 եւ տուժել 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 14 դեպք, որի հետեւանքով տուժել է 15 քաղաքացի:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 16 դեպք:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ