13 05 2019

Հայրս անսահման ուժի տեր մարդ է․ Գայանե Քոչարյան



«Գիրքը շատ արժեքավոր է, որովհետև չնայած այն ինքնակենսագրական է, սակայն նաև Հայաստանի անկախության տարիների կենսագրությունն է»,- մայիսի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսի ժամանակ Yerevan Today-ի հետ զրույցում ասաց դերասան Վարշամ Գևորգյանը։

«Մենք բոլորս գիտենք, որ հայրս շատ է սիրում բնություն, քայլել լեռներում երկար, բայց թե ինչպես է նկարագրում բնությունը, մեզ համար անակնկալ էր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի դուստր Գայանե Քոչարյանը։

«Շատ մարդկանց, ամբողջ ազգին հետաքրքրիր կլինի գիրքը։ Ռոբերտ Քոչարյանն առաջին օրից մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։ Պատմություը չեն կարող փոփոխել, որքան էլ փորձեն։ Ճանաչելով իրեն՝ բնութագրում եմ որպես ամուր, խիզախ, ազնիվ մարդ»,- ասաց գործարար Արտակ Թովմասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ