13 05 2019

Եթե պետության հաշվին հարստացած լինեինք, իշխանությունն արդեն բացահայտած կլիներ. Լևոն Քոչարյան



«Հիմա ես ինչ տեսակետ էլ հայտնեմ, բնականաբար, այն դիտվելու է սուբյեկտիվ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նա նշեց, որ դատական նիստից ակնկալում է, որ ապօրինի խափանման միջոցը, որը Սահմանադրական դատարանն էլ ցույց տվեց՝ կվերացնի։

Անդրադառնալով խոսակցություններին, թե Ռոբերտ Քոչարյանը և իր որդիները միլիարդատերեր են, Լևոն Քոչարյանն ասաց. «Եթե ինչ-որ կարողություն ունես, դա դեռ չի նշանակում, որ միլիարդատեր ես։ Երբ այդ հարցը տալիս են. ես ասում եմ՝ ինչքան է անցել Հայաստանում տեղի ունեցած դեպքերից, անցել է մեկ տարի, գնացել գտել են միայն Սիլվա Համբարձումյանի հետ կապված ինչ-որ անհեթեթ բաներ, որի հետ նույնիսկ դատարանը չի համաձայնել։ Բոլորդ էլ գիտեք, որ այս մեկ տարվա մեջ ինչպես են ամեն ինչ քրքրում, փորձում մի բան գտնել, մի կեղտ կապել մեր ընտանիքի անվան հետ։ Եթե ինչ-որ բան կա՝ թող գան, ասեն, որ՝ այս մի բանն ունեք, որը, օրինակ՝ պետությունից կոպեկներով եք վերցրել»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ