13 05 2019

Սերժ Սարգսյանն Ասկերանում այցելել է ազատամարտիկների շիրիմներին

Սերժ Սարգսյանն Ասկերանում այցելել է ազատամարտիկների շիրիմներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջան, ծաղիկներ դրել ազատամարտիկների շիրիմներին, Մոնթեի զոհվելու վայրում տեղադրված խաչքար-հուշարձանին։

Այս մասին մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ