09 05 2019

Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Այս մասին  ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ