06 05 2019

Ինչպե՞ս Հայաստանը դարձավ աշխարհում «ամենաջղային» երկիրը․ Panorama.am

Ինչպե՞ս Հայաստանը դարձավ աշխարհում «ամենաջղային» երկիրը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Օրերս ամերիկյան սոցիոլոգիական ինստիտուտ Gallup-ը հրապարակեց նոր զեկույց՝ 2019թ.-ի «Global Emotions» (Գլոբալ հույզեր) զեկույցը, համաձայն որի ամերիկացիների 55 տոկոսը պարբերաբար սթրես է ապրում, իսկ հայերի 45 տոկոսը՝ մշտապես զայրույթ ու բարկություն է։

Ինչպես գրում է Кавказский Узел-ը, Հայաստանը անվտանգ երկիր է՝ առօրյա մշակույթի բարձր մակարդակով, ինչը տեսանելի է նաև այս հարցումից։ Մասնավորապես, հարցին, թե «նախօրեին ձեզ հարգանքով վերաբերվե՞լ են», 93 տոկոսը պատասխանել է այո, ինչը միջինից բարձր է ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում։

Նշվում է, որ ամեն տարի Gallup-ն անցկացնում է տարբեր հարցումներ, սթրեսի, ցավի, զայրույթի և ընդհանուր հույզերի վերաբերյալ 10 հարցեր են ուղղվում, որը կոչվում է Gallup World Poll, որոնց հիման վրա էլ այնուհետ կազմվել է «Գլոբալ հույզեր» զեկույցը և այն չի հանդիսանում առանձին զեկույց, որը պարզել է մարդկանց զայրույթը։

Ներկայացվում է ամենաակնառու արդյունքները, որոնց համաձայն Հայաստանը զույրույթի սանդղակով առաջին տեղում է՝ 45 տոկոսով։ Հայաստանին հաջորդում են Իրաքը, Պաղեստինը, Իրանը, Մարոկկոն։ Տխրության սանդղակով առաջին տեղում Չադն է, սթրեսի սանդղակում Հունաստանն է, անհանգստության՝ Մոզամբիկը, ցավի սանդղակում ՝ կրկին Չադը։

Այս սանդղակներից պարզ է դառնում, թե ինչպիսի հույզեր են մարդիկ ապրում աշխարհում։ Առաջինն այն է, որ բացասական հույզերն ամենաբարձրն Աֆրիկայում է, ապա Մերձավոր Արևելքում, իսկ ամենաքիչ հուզական են Հյուսիսային Եվրոպայի, Կենտրոնական ու Հարավարևելյան Ասիայի երկրները։

Հարցումների սանդղակները ցույց են տալիս, որ շատ երկրներում, օրինակ Ադրբեջանում, բացակայում են բացասական հույզերը, սակայն միևնույն ժամանակ դրականն էլ չկա։ Այսպիսի վիճակ է հատկապես ավտորիտար երկրներում։

Այն, որ հայերը դարձել են աշխարհում ամենազայրացած ժողովուրդը տարօրինակ է դիտվում, քանի որ հայերը հաճախ են ներգրավվում շոու բիզնեսում, որտեղ հասնում են մեծ հաջողությունների իրենց հումորով։

Սակայն այն, որ Հայաստանում քաղաքացիները Gallup-ի արդյունքներով դարձել են այս ամենազայրացած կամ ամենաջղային ժողովուրդը բացատրվում է մի քանի հանգամանքներով։

Նախ, Հայաստանում դժգոհության և սոցիալական նեգատիվիզմի ֆոնն իսկապես բարձր է և արդեն երկար ժամանակ:

Երկրորդ, բացասական հույզերի վրա իրենց ազդեցությունն է ունենում հակամարտությունն ու պատերազմի վերսկսման վտանգը:

Երրորդը հարաբերական դեպրիվացիան է, որը պայմանավորված է նրանով, որ մարդկանց իրական կենսամակարդակը չի համապատասխանում իրենց ցանկացածին։

Չորրորդ` գործազրկությունը, հանգստի պակասը, մտավախությունները։

Հինգերորդ, Հայաստանում հարցվողները ավելի ազատ են արտահայտում իրենց կարծիքը, քան մի շարք այլ երկրներում, օրինակ ավտորիտար:

Վեցերորդ, Հայաստանը գտնվում  է այն տարածաշրջանում, որտեղ ի սկզբանե բացասական ֆոնը բարձր է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ