03 05 2019

Երևանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են

Երևանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են

Երևանում անհետ կորած լեհ զբոսաշրջիկը հայտնաբերվել է: Նրան գտել է Լեհաստանի դեսպանատան տարածած հայտարարությունը տեսած քաղաքացիներից մեկը՝ Վարդան Մովսիսյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Լեհաստանի քաղաքացու հետ և կից գրառում է կատարել:

«Ինչպես գիտեք կորել էր Լեհաստանի քաղաքացի. պատահաբար տեսա, զանգեցի Լեհաստանի դեսպանատուն, խոսեց, ամեն ինչ ընկավ իրա տեղը. հետո դեսպանատնից հետ զանգեցին մի քանի րոպեից. հարցուփորձ արեցին, թե ում հետ էր.ասեցի նորմալ մեքենա, մաքուր վարորդ էր, կարգին մարդու տպավորություն թողեց: Դեսպանի օգնականը՝ Աննա անունով, ինձ պատասխանում է. -Դուք բոլորդ եք կարգին մարդիկ

ինքը ընդհանուր բոլոր #ՀՀհպարտքաղաքացիների մասին էր ասում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ