02  05  2019

ԵԿՄ-ն նոր փոխնախագահներ ունի

ԵԿՄ-ն նոր փոխնախագահներ ունի

Մայիսի 2-ին  տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով.  վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Այս մասին տեղեկացնում են միության մամուլի ծառայությունից:

Կազմակերպության կանոնադրության համաձայն `վարչությունը հաստատել է ԵԿՄ վարչության  նախագահի կողմից առաջադրված  առայժմ երեք  փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից  յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի ԵԿՄ գործունեության կոնկրետ բնագավառ:

ԵԿՄ վարչության փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը (ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցության գծով), Մանվել Եղիազարյանը (գաղափարաքարոզչական գծով) և Սուրեն Բարսեղյանը (կազմակերպչական գծով):

Վարչության նիստը հավանության է արժանացրել նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքների անդամների վերահաշվառման ժամանակավոր հանձնաժողովի կազմը և գործառույթները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ