30 04 2019

Պատահարներից զոհերի թիվը նվազել է, վիրավորներինը՝ աճել․ ՃՈ պետ



«2019թ․-ի առաջին եռամսյակում գրանցվել է 937 ՃՏՊ՝ նախորդ տարվա 768-ի փոխարեն, այսինքն` ՃՏՊ-ների թիվն ավելացել է 169-ով, ինչի հետևանքով 2019թ.-ի առաջին եռամսյակում զոհերի թիվը նվազել է 12-ով: 2018թ.-ին գրանցվել է 75, իսկ 2019թ.-ին՝ 63 զոհ, վիրավորների թիվն աճել է 276-ով»,- մամուլի ասուլիսում ասաց ՀՀ Ճանապարհային ողտիկանության պետ Եգոր Կարապետյանը:

ՃՈ պետը ներկայացրեց նաև 1-ին եռամսյակի հաշվետվությունը վրաերթերի վերաբերյալ. «Առաջին եռամսյակում3 զոհ ավելի պակաս է եղել, քան նախորդ տարի: ՃՏՊ ծանրության գործակիցը 2018 թվակնաին եղել է 6.2 տոկոս, իսկ այս տարի առաջին եռամսյակում 4.3 տոկոս: Ամեն 1000 ՃՏՊ-ից նախկինում զոհվել են 62 մարդ, այժմ՝ 43»,- ասաց Կարապետյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ