28 04 2019

Վայոց Ձորում կրկին ընձառյուծ է նկատվել

Վայոց Ձորում կրկին ընձառյուծ է նկատվել

Վայոց Ձորում կրկին ընձառյուծ է նկատվել: Նկարահանումն արվել է WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակներում, հաղորդվում է WWF Հայաստանի ֆեյսբուքյան էջում:

Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ