23  04  2019

Երևի ֆեյսբուքից են ընտրվել, Ցուկերբեգն էլ ԿԸՀ նախագահն է եղել. Ավագանու անդամը հեգնեց



«Մեր ավագանի գործընկերները պատկերացում չունեն ինչ ասել է ավագանի լինելը, բացառապես 24 ժամ 7 օր սկզբունքով նրանք աշխատում են ֆեյսբուքում: Չեմ կարծում, որ նրանց ֆեյսբուքից են ընտրել: Այդպիսի ավագանու անդամները չպետք է լինեն ավագանու անդամ, թող գնան ֆեյսբուքում զբաղվեն քաղհասարակության ակտիվ գործունեությամբ: Թող վայր դնեն իրենց մանդատները»,— Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանը:

Ավագագանու անդամը վրդովված խոսքը շարունակեց. «Ես չգիտեմ, եթե ֆեյսբուքից են ընտրվել, երևի Ցուկերբեգն էլ ԿԸՀ նախագահն է եղել»:

Առաքելյանը նաև կոչ արեց ավագանի գործընկերներին իրենց ավելի կոռեկտ և ճիշտ դրսևորեն սցիալական ցանցերում:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ