23  04  2019

Կոռեկտ եղեք, ամոթ է, ամբողջ ազգը մեզ է նայում․ քաղաքապետը՝ ավագանու անդամին



«Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչո՞ւ 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց և խորհուրդ տվեց «գուգլել» և տեսնել, որ նման որոշում կա: Ես «գուգլեցի», և արդյունքը զրո էր: Հիմա խնդրում եմ ձեր մամուլի խոսնակի անձնական «գուգլից» ինձ տրամադրել կառավարության որոշումը»,— Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի ժամանակ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ հարցին չի պատասխանի, որովհետև օրակարգին չի վերաբերում։ «Հարցուպատասխանից էլ չեք փախնի»,— արձագանքեց Խաչատրյանը։ «Խնդրում եմ կոռեկտության սահմաններում մնացեք: Էս լեքսիկոնը, խոսակցությունները պատիվ չեն բերում ամբողջ ավագանուն: Ամոթ է, ամբողջ ազգը մեզ է նայում»,- ասաց Հայկ Մարությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ