22  04  2019

Ապրիլի 24-ին կարող եք Ծիծեռնակաբերդ այցելել անվճար երթուղով

Ապրիլի 24-ին կարող եք Ծիծեռնակաբերդ այցելել անվճար երթուղով

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.

Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ-Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը` Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի-Արգիշտիի փողոցներ-Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-«Հրազդան» մարզադաշտ:

• Հ. 2 երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի-Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը` նույն ուղեգծով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ