22  04  2019

Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Վարչապետ



«Մեր պատկերացմամբ Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատույժ ունեցող երկրի կարգավիճակից»,- ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. «Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է՝ նախապայմանով, որ առաջիկա 3-4 տարիներին եկամտահարկը մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի», - ասաց վարչապետը։

Բարձր աշխատավարձի քաղաքականությունը ըստ վարչապետի՝ խրախուսում է կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ