22  04  2019

Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը մոտենում է 300-ի

Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը մոտենում է 300-ի

Շրի Լանկայի մայրաքաղաքի և դրա մատույցների 3 եկեղեցիներում, 3 բարձրակարգ հյուրանոցներում, Դեհիվալա քաղաքի կենդանաբանական այգու մոտ և Դեմատոգոդ քաղաքի բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի։ Նրանց թվում կան մի քանի տասնյակ արտասահմանցիներ, գրում է РИА Новости-ն։

Հաղորդվում է, որ պայթյունների հետ կարող է կապ ունենալ տեղի ծայրահեղական «Թաուհիդ ջամաթ» խմբավորումը։

Ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 24 մարդ։

Էյֆելյան աշտարակի լույսերը գիշերն անջատվել են՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ