18 04 2019

Ոնց որ ասեք՝ ինտերնետին եկեք տուգանենք․ պատգամավորը փռթկաց



ԱԺ քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը նշեց, որ առաջարկի անհրաժեշտությունն առաջացել է վերջին շրջանում խիստ ակտիվացած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից քաղաքացիներին առաջարկվող «վարկ ստանալու օգնություններով» պայմանավորված։

Թանդիլյանն ասաց, որ առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցցանցերում ու փողոցում։ Այս անձինք որևէ առնչություն չունենք բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների հետ, այլ ունենալով ընդամենը որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ՝ մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որևէ միջնորդի, բայց պահանջում են միջնորդավճարներ, որոնք հաճախ կազմում են վարկերի 25-30%-ը, ընդհուպ՝ 40 տոկոսը՝ արդյունքում քաղաքացիների համար էլ ավելի թանկացնելով առանց այդ էլ թանկ վարկերը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հարց ուղղեց համացանցում գովազդի ժամանակ սահմանափակումների ու տուգանքի մասին։ Թանդիլյանին հարցն անհասկանալի թվաց։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ