18  04  2019

«Քաղաքացու օրը» կտոնվի 124 միլիոն դրամով

«Քաղաքացու օրը» կտոնվի 124 միլիոն դրամով

Կառավարությունը ապրիլի 18-ինիստի ժամանակ վարչապետի աշխատակազմին հատկացրեց 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով:

Հիշեցնենք՝ մարտի 21-ին կառավարությունը հավանության է արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը:

Ըստ դրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ