16  04  2019

Հանգանակություն՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Հանգանակություն՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Ֆրանսիայում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսվել՝ «Փրկենք Նոտր Դամը» անունով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամի հաղորդագրությանը։

«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի աստվածամոր տաճարին»,- ասվում է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Ֆրանսիացի գործարար-միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Աստվածամոր տաճարի վերականգնման համար։Այս մասին հայտնել է Ֆրանսուա-Անրի Պինոն։

Պինո ընտանիքը Artemis և Kering ընկերությունների սեփականատերն է։ Artemis-ին է պատկանում Christie's աճուրդների տունը։ Kering-ն ունի հագուստների մի շարք բրենդներ, այդ թվում՝ Gucci-ն եւ Yves Saint Laurent-ը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ