08  04  2019

Դադարեցնում եմ այդ կառույցի հետ իմ անդամությունը․ ԵԿՄ անդամ



ԵԿՄ համագումարին գրեթե ոչինչ չէր փոխվել, կազմը՝ օլիգարխիկ համակարգով, կառավարության ներկայացուցիչներով… Այս մասին ապրլի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Նա նշեց, որ համագումարին հազիվ թե 10 տոկոս ազատամարտիկ գտնվեր. «Աղքատ երկրապահների ներկայացուցիչները գտնվում էին դահլիճի հետևում, կառավարության անդամները, պետական այրերը գտնվում էին դահլիճի առջևում: Սա համագումար էր հապճեպության մեջ՝ հանրապետականի ոգով, «մանվելիզմի» կիրառմամբ: Այսինքն, ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվում՝ անկախ ներկաներից կամ բացակներից»։

Նա հրապարակայնորեն հրաժարվեց ԵԿՄ անդամատոմսից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ