03  04  2019

Գարեգին Խումարյանը՝ Հանրային ռադիոյի տնօրեն

Գարեգին Խումարյանը՝ Հանրային ռադիոյի տնօրեն

Ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Կորյունի Խումարյանը:

Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունից:

Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի:

Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ, ընտրեցին տնօրենին:

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասնակիցներից Հռիփսիմե Առաքելյանն էլ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կայացած մրցույթին՝ նշելով, որ տնօրեն ընտրված Գարեգին Խումարյանը չի եղել վերջնական փուլ անցած 5 թեկնածուների թվում:

Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ նրան «չանցածների ցուցակից» 2-րդ փուլ է բերել ու «խցկել» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիրնախագահ Արա Շիրինյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հանրային Ռադիոյի տնօրենի մրցույթին ինքս էլ էի մասնակցել: Հանրային Ռադիոյի տնօրենի պաշտոնին ,այո,հավակնում էի և առանց ավելորդ համեստության կպնդեմ,որ ես կարող էի լինել Հանրային Ռադիոյի տնօրեն և շուրջ 20 տարի իմ մեդիա փորձառությունը,որից 7 տարին եղել եմ հանրային ռադիոյի ՌԱԴԻՈԼՈՒՐ լրատվականի ղեկավարը և ներկայացրած մրցույթի պահանջներին բավարարելը ու դեռ մի բան էլ ավել լինելը,ինձ թույլ էին տալիս հավակնոտ քայլեր անելու:Շատերդ գիտեք,թե ինչ ցիրկ սարքեցին էդ Ռադիոյի տնօրենի մրցույթը:Մեկ ամիս է հանձնաժողովականները,որոնք ինձ փայլուն էին ճանաչում,իբր մրցույթ էին անում,քանի որ շիրմայի համար մրցույթ էր,իրական նպատակը ՀՌԽ փոխնախագահ Ստեփան Զաքարյանին տնօրեն կարգելն էր,բայց, քանի որ մամուլը աղմկեց,ստոպ տվեցին,ասեցին ,այ մարդ լավ,խի մեր վրա վերցնենք,սպասենք խորհրդի նախագահը գա,ինքն էլ ՈՐՈՇԻ,բայց երկար-բարակ անցկացվող մրցույթում 5 հոգի անցել էր վերջնական փուլ,որից մեկը ես էի,դե գոնե դա չէին կարող չանել էլի:

Հինգի մեջ էինք՝ ես, Ստեփան Զաքարյանը, Լիլիթ Մելքոնյանը,Տիգրան Հարությունյանը և Գրիգոր Նազարյանը:Ուրեմն ինչ է տեղի ունենում,երեկ աշխատանքի է գնում նորընտրյալ խորհրդի նախագահ Արա Շիրինյանը և չանցածների ցուցակի մեջից բերում 2-րդ փուլ է խցկում իր ընկերոջը՝ Գարեգին Խումարյանին,որը քիչ առաջ նշանակվեց Հանրային Ռադիոյի տնօրեն:

,Գիտեք,ես կայացած մարդ և մասնագետ եմ,իմ տեղն էս կյանքում վաղուց գտել եմ,ուղղակի ուզում էի հավատալ,որ կարող է պատահի, իրո՞ք,իրավիճակ է փոխվել,իսկ մեծապատիվ ընտրող հանձնաժողովի ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ,դուք էս կյանքում շանս ունեիք ինքնուրույն որևէ բան անելու,անեիք մի բան,որի համար ձեզ ոչ ոք չէր մեղադրելու,քանի որ դա ձեր լիազորությունների ու պարտականությունների շրջանակում էր,դուք միշտ սպասել եք,որ ձեզ զանգեն,կամ գան բան ասեն,դուք սովոր չեք ինքնուրույն գործելու,այդ ընտրության իրավունքը ձերն էր հարգելիներս,խորհրդի նախագահը չէր,որ պետք է ձեզ ասեր ում ընտրեիք ու չանցածների ցուցակից իր ընկերոջը բերեր դեմ տար,ընտրեիք դե,ընտրեիք ինձ,կամ Տիգրանին,կամ ձեր ընկեր Ստեփան Զաքարյանին,կամ Լիլիթին,բայց դուք ընտրեիք,անեիք էլի,ապացուցեիք,որ դեռ սաղ եք,որ դեռ կաք,իսկ Գրիգոր Նազարյանին ի՞նչ խաբեցիք,երբ հանգիստ էդ մարդու անունը հանեցիք երկրորդ փուլի հնգյակից ու ուրիշ մարդ խցկեցիք ու հլու հնազանդ ընտրեցիք,դուք պետք է հեռանաք այդ խորհրդից,ամուլ խորհուրդ է դա…բայց,ամենակարևորը,էլ չասեք,որ մեր երկրում մրցույթներն արդար են,թողեք հանգիստ մեր դարդով տապակվենք էլի,տղերքին էլ թողեք,թող բոլոր ախպերներին ու բաջանաղներին գործի տեղավորեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ