02  04  2019

Հայաստանից Մոսկվա ընթացող միկրոավտոբուսը վթարվել է

Հայաստանից Մոսկվա ընթացող միկրոավտոբուսը վթարվել է

Ռուսաստանում՝ Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում, Հայաստանից ուղևորվող Mercedes մակնիշի միկրոավտոբուս է վթարվել։ Դեպքի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում է donday-novocherkassk.ru-ն։

Մոսկվա ընթացող միկրոավտոբուսում 14 ուղևոր է եղել։ Այն բախվել է երթևեկության կանոնները խախտած Chevrolet  մեքենային։

Վթարի հետևանքով հոսպիտալացվել են Chevrolet-ի վարորդն ու ուղևորը։ Միկրոավտոբուսի 10 ուղևոր տուժել, սակայն հրաժարվել են հոսպիտալացումից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ