02 04 2019

ԴԱՀԿ-ն ողջ ուժով բռնագանձում է

ԴԱՀԿ-ն ողջ ուժով բռնագանձում է

Ս/թ ապրիլի 1-ին Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները:

Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Լևոն Բալյանը ներկայացրել է զեկույց՝ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:

2019 թվականի 1-ին եռամսյակում Ծառայության կողմից բռնագանձվել է 7 342 274 541 ՀՀ դրամ, ինչը  գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 29,32 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 299 258 կատարողական վարույթների, այս ցուցանիշը նվազել է 2018 թվականի ցուցանիշի համեմատ 14,96%-ով : Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 31 765:

Միաժամանակ նշված ժամանակահատվածում  ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 33 84 դիմում և գրություն, թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 144 բողոք, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում  սպասարկվել են 17 395 քաղաքացիներ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների կողմից կատարվել է թվով 10 քաղաքացու ընդունելություն:

Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:

Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պահանջել է Ծառայության բաժինների ղեկավարներից խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում,  աշխատել բարձր պատասխանատվությամբ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ամփոփելով խորհրդակցությունը Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ