30 03 2019

Երևան-Վանաձոր երթուղայինը վթարվել է․ Shamshyan.com

Երևան-Վանաձոր երթուղայինը վթարվել է․ Shamshyan.com

Ճանապարհ մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 65 կմ հատվածում Երևան-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 0409 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan.com–ը։ 

Ինչպես հաղորդվում է, վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Газель-ում եղած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել այդ պահին նշված հատվածով անցնող ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և տեղում առաջին բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ