28  03  2019

Այգիներում հողատարածքներ են սեփականաշնորհվել. Հայկ Մարության



Եթե մեզ պետք է մի հողակտոր ինչ-որ մի ծրագրի իրականացման համար, մենք բանակցում ենք, որ իրենք այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հող մեկ այլ տեղում տանք: Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Եվ մարդիկ գալիս են, ուզում են այդ այգիներում շինարարություն անելու համար թույլտվություն ստանալ, բնականաբար, մենք մերժում ենք: Այս մասին մարտի 28-ին Եվրոպայի հրապարակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետն անդրադարձավ նաև վերելակների, տրանսպորտի խնդիրներին, Օպերայի տարածքի կանաչապատման և այլ հարցերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ