23 03 2019

«Սանիթեքը» չի կարողանում նորմալ սպասարկել մեր քաղաքը. Հայկ Մարության

«Սանիթեքը» չի կարողանում նորմալ սպասարկել մեր քաղաքը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ աղբահանության խնդրին՝ «Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար գնահատելով։

Նա մասնավորապես նշեց. «Մենք պետք է ձեռք բերենք տեխնիկա: Մրցույթ է հայտարարվել, բայց եղել է բողոքարկում, ինչն էլ երկու ամսով հետ է գցել մեր գործերը։ Դիմել ենք դատարան, վարույթ է հարուցվել, սա նույնպես երկու ամսով հետ է գցել պրոցեսը։ Մի ամբողջ համայնք անհիմն բողոքի պատճառով աղբահանության հարցում հետ է ընկել։ «Սանիթեքը», տեսնում ենք, չի կարողանում նորմալ սպասարկել մեր քաղաքը»,- ասաց նա՝ հավելելով, որ գնում ենք այն ճանապարհով, որ աղբահանման երկրորդ օպերատորը պետք է լինի հենց համայնքը՝ Երևան քաղաքը։

Նա նաև նշեց, որ «Սանիտեկ» ընկերությանը նկատողություն են անում, ասում՝ կոնկրետ  ինչ գործողություններ պետք է արվեն և լուսանակները, կոնկրետ ապացույցները ուղարկում  նրանց, որ ուղղեն։

Ինչ վերաբերում է նոր կամ երկրորդ օպերատոր ներգրավելուն, Հայկ Մարությանը նշեց, որ երկրորդ օպերատոր ներգրավելու համար «Սանիտեկի» հետ պետք է խզել պայմանագիրը։ «Դրա համար մենք չենք կարող խզել՝ մեծ տուգանքներ պետք է վճարենք, չենք կարող։ Եթե ուղղակի խզենք, ընթացակարգով պետք է խզենք, որ ստացվի»,– ասաց Հայկ Մարությանը։

Մարությանը, անդրադառնալով տրանսպորտի խնդրին, նշեց․ «Ոլորտային խնդիրներին, նախապես խոստացածի համաձայն, վերջնական լուծումներ տրվելու են հինգ տարում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ