20 03 2019

Ն. Աճեմյանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են. ԿԳՆ

Ն. Աճեմյանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են. ԿԳՆ

Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳ նախարարությունը:

Հայտարարությունում ասված է.

«Ի պատասխան տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ՀՀ կրթության և գիտության նախարարություն ուղղված հարցումների`  տեղեկացնում ենք, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է: ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի բացթողնված դասերը լրացնել հավելյալ դասընթացներով»:

Նշենք, որ օրեր շարունակ այս քոլեջում դասադուլ էր. կոլեկտիվը պահանջում էր տնօրենի պաշտոնին վերականգնել Կառլեն Հայրապետյանին և ներկայացնելով տնօրենի հեռացման պատճառները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ