15 03 2019

Նոր Զելանդիայում ահաբեկչություն է եղել. Կան զոհեր և տուժածներ

Նոր Զելանդիայում ահաբեկչություն է եղել. Կան զոհեր և տուժածներ

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքի Ալ Մուր մզկիթում և Լինվուդ մուսուլմանական կենտրոնում 13։40-ին ահաբեկչական գործողոթույուններ են եղել: Կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, ևս 50-ը վիրավորվել են: Ոստիկանությունը նաև հաստատել է, որ նրանք հայտնաբերել են շարժական ռումբ, որը հաջողությամբ վնասազերծվել է: Սա 1997 թվականից հետո Նոր Զելանդիայում առաջին զանգվածային կրակոցներն է:

Ահաբեկչության մեջ մեղադրվում է երեք անձ, որոնցից մեկը՝ 28-ամյա Ավստրալացին հայտնաբերվել է: Նա իր վիդեոուղերձում ցուցադրել է նեո-նացիստական սև արև և սպիտակ ազգայնականների 14/88 կարգախոսը:

New Zealand Herald թերթի տվյալներով ահաբեկիչը տեսանկարել է հարձակումներն իրեն ամրացված տեսախցիկով:  

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում տեղի ունեցած հարձակումը երկրի պատմության «ամենասև էջերից է», փոխանցում է RT հեռուստաալիքը, վարչապետը շեշտել է, որ հարձակումն իրականացրած անձը տեղ չունի նորզելանդական հասարակության մեջ:

«Ակնհայտ է, որ այն, ինչ այստեղ կատարվել է, բռնության աննախադեպ ակտ է», - ասել է Արդերնը՝ նշելով, որ իր մտքերը տուժածների ու նրանց հարազատների հետ են:

 
 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ