11 03 2019

Փոխհրաձգություն՝ դաղստանցիների, ադրբեջանցիների և հայերի միջև

Փոխհրաձգություն՝ դաղստանցիների, ադրբեջանցիների և հայերի միջև

Վոլգոգրադի մերձակա Ֆրոլովո քաղաքում հրազենի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ հայ մահացել է, երկու դաղստանցի և մեկ հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչ՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է  «Блокнот Волгограда»-ն։

Ինչպես հաղորդվել է, հրաձգության պատճառը դաղստանցու պատճառով վեճն է եղել: Պարզաբանման համար ժամանած 6 դաղստանցի մտել է հայ-ադրբեջանական խառնածին ընտանիքի խանութ և տնտեսական բնույթի վեճ հրահրել։

Նշվում է, որ մահացած հայը գործարար է, Ֆրոլովոյում առևտրով էր զբաղվում։

Հրաձգությանը մասնակցած և փախուստի դիմած 4 դաղստանցիները ձերբակալված են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ