10 03 2019

Ավիաաղետ՝ Եթովպիայում․ կա 157 զոհ

Ավիաաղետ՝ Եթովպիայում․ կա 157 զոհ

Եթովպիայում ուղևորատար Boeing 737 ինքնաթիռ է կործանվել, որում 157 մարդ է եղել՝ 149 ուղևոր և աշխատակազմի 8 անդամ։ Այն ուղևորվում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում: Նշվում է, որ ոչ ոք չի փրկվել։

Եթովպիայի վարչապետն արդեն իր ցավակցություններն է հայտնել մահացածների ընտանիքներին:

Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ