03 03 2019

Ամենաարագաշարժ թարգմանիչը․ ուշագրավ տեսանյութ



Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի թարգմանիչը Վիետնամում զավեշտալի իրավիճակում է հայտնվել՝ դառնալով սոցիալական կայքերի բազմաթիվ օգտատերերի հումորային մեկնաբանությունների հերոսը։

Տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է Վիետնամ ժամանած Կիմ Չեն Ինի թարգմանիչը կանգնած մնացել վագոնում, երբ նախագահն արդեն դիմավորողների մոտ էր: Տեսնելով, որ նախագահն սկսել է սեղմել ներկաների ձեռքը՝ թարգմանիչը վազելով մոտեցել է Կիմ Չեն Ինին՝ շատ մեծ արագությամբ հաղթահարելով մի քանի մետր տարածություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ