23  02  2019

Ո՞վքեր կարող են դիմել Հայնրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Ո՞վքեր կարող են դիմել Հայնրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ:

Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը լրագրության, իրավագիտության և հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում հեղինակավոր ու որակյալ մասնագետ է, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է հայոց լեզվին:

Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը մրցույթի մասնակիցների փաստաթղթերն ընդունելու վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը և որոշում է կայացնում մրցույթում հաղթող ճանաչելու մասին: Անհրաժեշտության դեպքում, մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը, հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց:

Հիշեցնենեք, որ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին վերջինիս հրաժարականը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ