18 02 2019

Հովհաննես Գալստյանի հարցով գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն. ՄԻՊ

Հովհաննես Գալստյանի հարցով գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից:

Կինոռեժիսորը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար նախատեսված ոչ բավարար չափի գումարի փոխանցման հետ:

Թեև Հովհաննես Գալստյանի գումարի փոխանցման հարցն ինքնին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների տիրույթում չէ, այնուամենայնիվ Պաշտպանը գրություն է ուղարկել Մշակույթի նախարարություն՝ պարզելու հարցի լուծման ուղղությամբ նախարարության դիրքորոշումն ու խնդրի քննարկման հետ կապված հարցերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ