13 02 2019

Պայթյուն՝ Իրանում․ 40-ից ավելի զոհ կա. տեսանյութ

Պայթյուն՝ Իրանում․ 40-ից ավելի զոհ կա. տեսանյութ

Իրանի հարավարևելյան շրջանում պայթյուն է որոտացել։ Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։

Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Նրանք զինվորականներ են։ Այս մասին հաղորդել է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալության թվիթերյան հաղորդագրությանը:

«Զոհերի թվում են Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» անդամներն ու խաղաղ բնակիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ