06 02 2019

Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

Կրասնոդարի օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային աերոդրոմներում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է նաև 13 չվերթի մեկնումը՝ դեպի Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ